Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարել է Եվրամիությանը ՈՒկրաինայի անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին։ «Այսօր մենք պատմական քայլ ենք անում դեպի ԵՄ-ում ՈՒկրաինայի ապագան՝ բացելով նրա անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները»,- գրել է նա։               
 

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելն ու խորությունը

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելն ու խորությունը
16.06.2026 | 16:21

Ժամանակակից Ռուսաստանի մտածողներից տնտեսագետ Ալեքսանդր Աուզանը իր երկրի համար դժվար այս փուլում ձևակերպել է օպտիմիզմի բանաձևը. «Վաղը լինելու է ավելի վատ, քան՝ վաղը չէ մյուս օրը»։

Այս գաղափարի տակ դրվում է մի քանի գործոն։ Իհարկե, հիմա ճգնաժամ է, բայց եթե պլանավորման հորիզոնը երկարացնես, ապա հեռանկարը կփոխվի։ Ցանկացած ճգնաժամի դեպքում ազգերը, պետությունները գտնում են զարգացման ելքերը։

Եվ իհարկե, Աուզանը պնդում է, որ ապագան պայմանավորվում է հասարակությունների քայլերով։

Ցանկացած ժողովուրդ և պետություն ունի ճգնաժամի իր մոդելը և խորությունը։ Չկա ճգնաժամի համընդհանուր ձևակերպում։ Հայաստանը, ըստ իս, հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է։ Ես չգիտեմ՝ Աուզանի բանաձևը մեր պարագայում կաշխատի՞, թե՞ ոչ։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի վաղը, վաղը չէ մյուս օրը։ Բայց մի բան հաստատ գիտեմ՝ զարգացման ելքերը, վերականգնումը կսկսվի այն պահից, երբ մենք, հասարակությունը և նրա առաջին շարքերը պահանջ ձևակերպենք՝ ինքներս մեր մասին և մեր հեռանկարի մասին ազնիվ խոսակցության։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ